• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
  • ԽԱՆՈՒԹՆԵՐ
  • ԿԱՊ
(010) 55-22-73 Պատվիրել զանգ

Մուտք ԳՐԱՆՑՈՒՄ
Sard Sard
  • Մենյու
  • Ներկալաքային նյութեր
  • Ջեռուցման համակարգեր
  • Պաստառներ
  • Գործիքներ
  • ԱԿՑԻԱ

(010) 55-22-73
(060) 47-48-27
Պատվիրել զանգ
0
0
0
  • Акции
  • ԱՎԵԼԻՆ
ԳԼԽԱՎՈՐ
>
ՄԵՐ ՄԱՍԻՆ
>ԱՇԽԱՏԱՆՔ

ԱՇԽԱՏԱՆՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱՆՁՆԱԿԱԶՄ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
«ՍԱՐԴ» խանութների ցանցը հրավիրում է Ձեզ միանալ իր երիտասարդ թիմին: Մեր նախապատվություններն են սպասարկման որակը, յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ պատասխանատվության զգացումը եւ երաշխավորված արդյունքի հուսալիությունը: Կյանքում այս սկզբունքները մարմնավորում են բարձրակարգ մասնագետների թիմ, որոնք կիսում են Ընկերության ընդհանուր արժեքները եւ նպատակները:
Հեռ.
(010) 55-22-73

Էլ. հասցե
info@sard.net.am
Ուղարկել ռեզյումե

Թափուր աշխատատեղեր

Մրցութային գնումների/տենդերների/ և ակտիվ հաճախորդների ներգրավման պատասխանատու

Հարցազրույցի արդյունքների հիման վրա
Հարցազրույցի արդյունքների հիման վրա
Մրցութային գնումների/տենդերների/ և ակտիվ հաճախորդների  ներգրավման  պատասխանատու

Թեկնածուն պետք է իրազեկ լինի  պետական, մասնավոր ընկերությունների կողմից  կազմակերպվող շին. նյութերով հայտարարված ապրանքի ձեռք բերման ընթացակարգերին, օրենսդրությանն ու կանոնադրությանը, ընկերության ընթացիկ մասնակցության նորմերին: Պետք է տեղեկացված լինի տեղական շուկայի զարգացման օրինաչափություններին, ընկերության կողմից ներկայացվող ապրանքանիշերի ամբողջական անվանացանկին, բնութագրին և  առանձնահատկություններին, գնագոյացման մեթոդներին և քաղաքականությանը:

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Մրցութային գնումների ամբողջ գործընթացի կազմակերպում - գնման հայտերի, գնային առաջարկների, մրցութային փաթեթների (մասնավոր, պետական գնման    ընթացակարգերի) թղթային, էլեկտրոնային՝ /Արմեպս համակարգ, PPCM/, մասնակցում, պայմանագրերի կազմում և վերանայում, կնքում, ապրանքների  բնութագրերի  մշակում, ներկայացում;

Շուկայի մոնիտորինգ - մրցունակ ապրանքների սեգմենտավորում, մրցակիցների ուսումնասիրություն, գների, որակի, ապրանքների բնութագրերի համեմատում;

Նոր կազմակերպությունների ինտեգրում, կոմերցիոն փաթեթների, համագործակցության առաջարկների ներկայացում, պոտենցիալ վաճառքների ուսումնասիրում, հանդիպումների կազմակերպում և վարում;

Հետևել բոլոր հայտարարված մրցույթներին  և ներկայացնել մասնակցության  հայտեր ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակներով;  

Ուսումնասիրել յուրաքանչյուր ընթացակարգի հրավերը, վերլուծել մասնակցության ռիսկային գոտին, յուրաքանչյուր ապրանքատեսականու մասով, ուշադրություն դարձնել պատվիրատուի կողմից ներկայացված տեխնիկական բնութագրերին և կից պահանջներին, իսկ ներկայացված ապրանքատեսականու բավարարման դեպքում՝ կազմել մրցույթին վերաբերող բոլոր անհրաժեշտ փասթաթղթերը;

Մասնակցել գնումների և վաճառքների ռազմավարության մշակմանն ու  պլանավորմանը:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ.

Պարտադիր 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;

Բարձրագույն կրթություն, ցակալի է տնտեսագիտական;

Համակարգչային ծրագրերի MS Office փաթեթի գերազանց իմացություն, մասնավորապես EXCEL ծրագրի, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն; Armeps,  /PPCM/ համակարգի գերազանց տիրապետում;

Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;

Անալիտիկ և ստրատեգիական մտածելակերպ, ժամանակի կառավարման հմտություն;

Հաղորդակցման հմտություններ, համոզիչ խոսք, պատասխանատվության բարձր զգացում:


Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել hr@sard.net.am էլ. հասցեին՝ նամակի subject տողում նշելով հաստիքի անվանումը:
Ուղարկել ռեզյումե

Վաճառքի Թիմի Ղեկավար

Հարցազրույցի արդյունքների հիման վրա
Հարցազրույցի արդյունքների հիման վրա
ՎԱՃԱՌՔԻ ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ
«ՍԱՐԴ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ - Ք.ԵՐԵՎԱՆ

<Տոր> ՍՊ Ընկերությունը փնտրում է փորձառու մասնագետի, որը կկարողանա համալրել շուկայի զարգացման պատասխանատուների թիմի ղեկավարի թափուր աշխատատեղը:
Թիմի Ղեկավարի պարտականություններն են`
Ակտիվ մասնակցել վաճառքների ռազմավարության մշակման և պլանավորման մեջ, հանդես գալ նոր առաջարկներով ՝ վաճառքների ավելացման, տարածքների զարգացման;
Կատարել առաջարկներ կատարելագործելու շուկայի զարգացման քաղաքականության ընթացակարգերը;
Վարել դաշտային մոնիտորինգ- դաշտային այցելություններ, որի նպատակն է հասկանալ հաճախորդների կարիքները, ֆիքսել առկա և բացակա ապրանքատեսականին, ընդհանուր դասավորվածության, տեսանելիության, տեղի, դիրքի, գների առկայությունը;
Մշտապես կատարել լոկալ շուկայի հետազոտություն և վերլուծություն;
Հստակ հասկանալ և իմանալ աշխատանքային հիմնական գործընթացները, վաճառքների հոգեբանությունն ու շուկայի զարգացման սկզբունքները;
Գերազանց տեղեկացված լինել շուկայի զարգացման պատասխանատուի աշխատանքային ստանդարտներից, նպատակներից և խնդիրներից;
Պլանավորել և վերահսկել իր ենթակայության տակ գտնվող շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքը;
Մասնակցել շուկայի զարգացման պատասխանատուների վերահսկման աշխատանքներ իրականացնելու մեթոդների քաղաքականության մշակմանը;
Վարել ատեստավորում` գնահատելով թիմի աշխատակիցների մասնագիտական պիտանելիությունը;
Առաջարկներ կատարել թիմի աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման հնարավոր փոփոխությունների մասին:

Հիմնական պահանջներ՝
Բարձրագույն կրթություն;
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ վաճառքների բնագավառում, որից առնվազն 3 տարի ղեկավար հաստիքում;
Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է;
Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն (Microsoft office փաթեթ, մասնավորապես Excel) 1C ծրագրի ազատ տիրապետում, GPS և PC pocket օպերացիոն սարքերի և դրանց ծրագրարային ապահովության իմացություն;
Հայերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում;
Անձնակազմ կառավարելու , բանակցություններ վարելու գերազանց հմտություն;
Բարձր նախաձեռնություն և ինքնավստահություն;
Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն;
Անալիտիկ մտածելակերպ;
Ժամանակը արդյունավետ կառավարելու ունակություն:

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@sard.net.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով հաստիքի անվանումը, որին դիմում եք՝ Վաճառքի Թիմի Ղեկավար:
Ուղարկել ռեզյումե
Բաժանորդագրվեք
նորություններին
(010) 55-22-73
(060) 47-48-27
Պատվիրել զանգ
"ՏՈՐ" ՍՊԸ 2019 - Բոլոր իրավունքները պաշտպանված են
Ընկերություն
  • Ընկերության մասին
  • Նորություններ
  • Անձնակազմ
  • Աշխատանք
  • խանութներ
Facebook Instagram Google+ Youtube