Heat-resistant varnish for stone and brick Главный Технолог matt 3 l
18500 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Ակրիլային հիմքով լաք` նախատեսված արտաքին և ներքին հարդարման աշխատանքների համար
Երկիր՝ Ռուսաստան
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լաքը մակերևույթի վրա ձևավորում է պաշտպանիչ և ճկուն ծածկույթ` կայուն ջրի, եղանակային պայմանների, ջերմաստիճանային տատանումների, ՈՒՄ ճառագայթների, թթուների և ալկալիների թույլ լուծույթների նկատմամբ: Հաղորդում է ծածկույթին թաց քարի վերջնարդյունք` ընդգծելով բնական տեսքն ու գեղեցկությունը: Կանխում է նաև սնկային հիվանդությունների և բորբոսի առաջացումը: Ամրացնում է հանքային մակերևույթները, ցեմենտի և կրաքարի փոշին, ինչպես նաև հեշտացնում է ծածկույթի հետագա մաքրման աշխատանքները ու խնամքը:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին և արտաքին աշխատանքների համար: Կիրառվում է բոլոր տեսակի բնական և արհեստական քարերի, աղյուսի, կրաքարի, բետոնի (այդ թվում` նախկինում ներկված), -40°C-ից մինչև +100°C ջերմաստիճաններում օգտագործվող քարերի համար, ինչպես օրինակ` բուխարիների, վառարանների, ջեռուցվող սարքավորումների, աղյուսե, բնական ու արհեստական քարե ֆասադների պաշպանության, գիպսե, քարե և աղյուսե մակերևույթների ներքին դեկորատիվ հարդարման համար, տարատեսակ մետաղական և փայտե էլեմենտերի համար:
ԼԱՔԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Լաքապատվող մակերևույթը պետք է լինի մաքուր և չոր, անհրաժեշտության դեպքում յուղազերծել: Օդի ջերմաստիճանը պետք է լինի -10°C-ից մինչև +30°C: Հղկել մակերևույթը և մաքրել փոշուց: Լաքապատել 2-3 շերտով վրձնով, գլանվակով կամ փոշեցրով: Լաքի թանձրանալու կամ փոշեցիրով լաքապատելու դեպքում անհրաժեշտ է բացել լաքը համապատասխան լուծիչով: Կարելի է գունավորել միայն բրոնզե (օգտագործել 24 ժամվա ընթացքում), ալյումինե փոշու և այլ մետաղական ու անօրգանական գունանյութերի միջոցով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Փայլի աստիճանը՝ Փայլուն
Գույնը՝ Անգույն
Հիմքը՝ Ակրիլային սոպոլիմերներ
Բացառիկ բաղադրիչներ՝ Հակաբորբոսային և հակասնկային հավելումներ
Կիրառումը՝ Արտաքին և ներքին աշխատանքներ
Ծածկողականությունը՝ 100-150 մլ/քմ (2 շերտով քսելու դեպքում)
Շերտերի միջև չորացման ժամանակ, 23° C, 50% RH 1 ժամ
Քաշը՝ 0․75 լ, 3 լ
Աշխատանքային գործիքներ
Վրձին, գլանվակ (валик), փոշեցիր (распылитель)
Պահպանման ժամկետը՝ 2 տարի
-
5000 AMD