Հերմետիկ սիլիկոնային սանիտարական Момент Гермент թափանցիկ 280 մլ

Հերմետիկ սիլիկոնային սանիտարական Момент Гермент թափանցիկ 280 մլ

АА000002208
Գինը | Սոսինձներ և հերմետիկներ

2150 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Արտադրման երկիրը՝ Բելգիա

Սիլիկոնային պոլիմերի հիմքով բարձրորակ միատարր սիլիկոնային սանիտարական հերմետիկ կարերի ու միացումների լցոնման և հերմետիկացման համար է:

Հերմետիկը նախատեսված է բարձր խոնավությամբ տարածքներում օգտագործելու համար՝ լոգարաններ, լոգախցիկներ, զուգարաններ, խոհանոցներ և այլն: Հարմար է ինչպես ներքին ընդհանուր շինարարական և վերանորոգման, այնպես էլ արտաքին աշխատանքների համար:
Ունի բորբոսը կանխող մանրէասպան հատկություններ, լավ կպչունություն էմալին, ապակուն, կերամիկային, փայտին, մետաղին, արծնապատ մակերևույթներին: Կայուն է մթնոլորտային և քիմիական ազդեցությունների, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ: Ջրակայուն է, ճկուն:

Նախազգուշական միջոցներ՝
Չորացման ժամանակ անջատվող քացախաթթվի գոլորշիները մեծ քանակությամբ կամ շարունակական ներշնչման դեպքում կարող են առաջ բերել շնչառական ուղիների գրգռվածություն: Ուստի աշխատանքները պետք է կատարվեն լավ օդափոխվող տարածքներում կամ պաշտպանական դիմակի առկայության դեպքում: Չչորացած հերմետիկը աչքերին կամ լորձաթաղաթի հետ շփման դեպքում վնասված մասերը պետք է լվանալ ջրով:
Չորացած հերմետիկի հետ կարելի է հանգիստ աշխատել: Այս հերմետիկը չի կարող օգտագործվել սննդի հետ առնչվող վայրերում:

Քաշը՝ 280 մլ
Պիտանելիության ժամկետը՝ 18 ամիս
Պահել հերմետիկ +5°C մինչև +30°C ջերմաստիճանային պայմաններում:

Ձեզ կարող է դուր գալ