Ներկ պատերի և առաստաղների համար ակրիլային Tikkurila Joker փայլատ բազա-A 0,9 լ

АВ000001662
Գինը | Ինտերիերի ներկեր և նախաներկեր

8200 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Ծագման երկիրը՝ Ֆինլանդիա

Հակաալերգիկ և էկոլոգիապես մաքուր փայլատ լվացվող ներկ` մետաքսյա վերջնարդյունքով` նախատեսված ներքին հարդարման աշխատանքների համար:

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ակրիլային սոպոլիմերների հիմքով ջրադիսպերսիոն ներկ:
Առավել հատկանշականն այն է, որ այս ներկը Եվրամիության կողմից արժանացել է «Էկոնշանի»՝ որպես էկոլոգիապես մաքուր և հակաալերգիկ ներկ: Ձևավորում է փայլատ «շնչող» ծածկույթ` մետաքսյա արդյունքով:
Օժտված է բարձր ծածկողականությամբ, չի ծորում, արագ չորանում է և հեշտությամբ լվացվում:
Կայուն է մեխանիկական գործոնների նկատմամբ:
Համակարգչային երանգավորման եղանակով կարելի է ստանալ բազմաթիվ գունային տարբերակներ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է բնակելի և հասարակական տարածքներում պատ և առաստաղ ներկելու համար:
Կիրառվում է նոր կամ նախկինում ներկված, սվաղված, բետոնե, աղյուսե, ստվարաթղթե մակերևույթների, ինչպես նաև՝ գիպսային, փայտանրբաթելային (ДВП), փայտաշերտային (ДСП) սալիկների ներկման համար:
Ներկը կիրառելի է նաև նախկինում ալկիդային ներկով ներկված մակերևույթը ներկելու համար, եթե այն նախապես մշակվել է:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +5 C-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <80 %-ից: Օգտագործելուց առաջ հարկավոր է ներկը լավ խառնել, անհրաժեշտության դեպքում բացել ջրով (ծավալի մինչև 10%-ի չափով): Մակերևույթը ներկել վրձինով, գլանվակով կամ փչման եղանակով 1-2 շերտով:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը` Ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը` Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը` Փայլատ` մետաքսյա արդյունքով
Ծածկողականությունը`
Չներծծող մակերևույթ` 10-12 քմ/լ,
Ներծծող մակերևույթ` 8-9 քմ/լ
Լուծիչը` Ջուր
Չոր մնացորդ` Մինչև 40 %` կախված գույնից
Խտություն` Մինչև 1․3 կգ/լ` կախված գույնի ընտրությունից
Գույնը` Սպիտակ կամ համակարգչային երանգավորմամբ ստացվող գույն
Բազա` A, C
Աշխատանքային գործիքներ` Վրձին, գլանվակ, փոշեցիր
Չորանալու ժամանակը, 23°C, 50% RH` 30 րոպե
Շերտերի միջև չորացման ժամանակը, 23°C, 50% RH` 1-2 ժամ
Ջերմակայունություն` 85°C
Դիմացկուն է լվանալու նկատմամբ` Կարելի է լվանալ խոզանակով (մինչև 5000 անգամ)

Քաշը՝ 0․225 լ, 0․9 լ, 2․7 լ, 9 լ
Պահպանման ժամկետը` 3 տարի

Ձեզ կարող է դուր գալ