Ներկ պատերի և առաստաղների համար գերդիմացկուն ջրադիսպերսիոն Finncolor Oasis Kitchen&Gallery փայլատ բազա-A 9 լ

АА000003416
Գինը | Ինտերիերի ներկեր և նախաներկեր

36000 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Գերլվացվող ներկ` նախատեսված շահագործման բարձր աստիճան ունեցողներքին տարածքներում պատ և առաստաղ ներկելու համար:
Երկիրը՝ Ռուսաստան

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մետաքսանման փայլատ ջրադիսպերսիոն ներկ: Ձևավորում է խոնավակայուն ծածկույթ: Լվացման համար կիրառելի են լվացող միջոցներ: Օժտված է բարձր ծածկողականությամբ և լվացվողականությամբ: Համակարգչային երանգավորման եղանակով կարելի է ստանալ բազմաթիվ գունային տարբերակներ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է շահագործման բարձր աստիճան ունեցող ներքին հարդարման աշխատանքներում պատ և առաստաղ ներկելու համար: Կիրառելի է և' չոր, և' խոնավ տարածքներ (այդ թվում` խոհանոց, լոգասենյակ, սրահ և այլ հաճախակի մաքրման կարիք ունեցող տարածքներ), բետոնե, աղյուսե, սվաղված, ծեփամածիկով պատված մակերևույթներ, կառուցվածքային-մանրաթելային, ապակե նրբաթելային պաստառներ, գիպսաստվարաթուղթ, փայտաշերտային (ДСП), փայտանրբաթելային (ДВП), սալիկներ ներկելու համար:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Օգտագործելուց առաջ հարկավոր է ներկը լավ խառնել: Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր, իսկ օդի ջերմաստիճանը` +5°C-ից ոչ ցածր:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը` Ջրային դիսպերսիա
Կիրառումը` Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը` Մետաքսանման փայլատ
Ծածկողականությունը` 9-12 քմ/կգ` կախված մակերևույթի տեսակից

Լուծիչը` Ջուր
Գույնը`Սպիտակ կամ համակարգչային երանգավորմամբ ստացվող գույն
Բազա` A, C
Չորանալու ժամանակը, 2°C, 65% RH` 1․5 ժամ

Քաշը՝ 0․9 լ, 2․7 լ, 9 լ
Պահպանման ժամկետը` 3 տարի

Ձեզ կարող է դուր գալ