Gel paint remover Главный Технолог 0,6 kg

АА000004757
Գինը | Յուղաներկեր և լուծիչներ

2800 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ներկալաքային շերտը հեռացնող միջոց` օժտված բարձր արդյունավետությամբ: Ունիվերսալ է: Կարճ ժամանակում հեռացնում է նախկին ներկալաքային ծածկույթը փայտե, մետաղական, բետոնե և անալոգ այլ մակերևույթների վրայից:
Իր բաղադրության մեջ գելային նյութերի առկայության շնորհիվ հեշտ է քսվում և չի կաթում թեք մակերևույթների վրայից: Ուստի շատ հարմար է հատկապես ուղղահայաց մակերևույթի համար: Չի առաջացնում մետաղի քայքայում (կորոզիա):
Օժտված է բարձր ծածկողականությամբ և ծախսատար չէ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է փայտե, մետաղական և բետոնե մակերևույթների վրայից ցանկացած հիմքով ներկալաքային շերտը (ներկ, լաք, էմալ, նախաներկ և այլն) մաքրելու համար։

ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Հեղուկը մակերևույթի վրա քսում են վրձնով, խոզանակով, մածկաթիակով։
Քսելուց 20-30 րոպե անց մակերևույթի վրա ձևավորվում է թաղանթ, որը խոչընդոտում է ակտիվ նյութերի գոլորշացմանը: Արդյունավետության բարձրացման համար խորհուրդ է տրվում դանակով կամ սուր գործիքով մակերևույթի վրա բացել ճեղքեր և նոր քսել հեղուկը:
Մեկ անգամ հեղուկը քսելով` կարելի է մաքրել հին ծածկույթի 2-3 շերտ, որից հետո մակերևույթը պետք է լվանալ ջրով և հեղուկ մաքրող միջոցով:

Ծածկողականությունը՝ 150-200 գ/քմ
Տարա՝ 0․6 կգ
Պահպանման ժամկետը՝ 2 տարի

Ձեզ կարող է դուր գալ