АА000004154
Գինը | Անտիսեպտիկներ և ծեփամածիկներ

4700 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Երկիր՝ Գերմանիա

Լազուր` նախատեսված փայտե մակերևույթների դեկորատիվ մշակման և պաշտպանության համար։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ալկիդային հատուկ ներծծվող լազուր: Բարձր արդյունավետությունը պայմանավորված է նորագույն հիբրիդային տեխնոլոգիաներով.ակրիլային էմուլսիան և բնական յուղն ապահովում են փայտե մակերևույթի մեջ խորը ներթափանցում, իսկ ակրիլը մակերևույթի վրա ձևավորում է կայուն, պաշտպանիչ թաղանթ, ինչն ապահովում է ծածկույթի երկարատև պաշտպանություն և դարձնում ծածկույթը էկոլոգիապես մաքուր: Բացի այդ, օժտված է ինքնամաքրվող, մթնոլորտակայուն, չծորացող հատկություններով: Ընդգծում է փայտի բնական կառուցվածքը:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար: Հարմար է փշատերև, արևադարձային, սաղարթախիտ ծառատեսակների փայտի պաշտպանության համար: Շնորհիվ չծորացող հատկության` հարմար է առաստաղի և ուղղահայաց մակերևույթների մշակման համար: Խորհուրդ է տրվում կիրառել տների ճակատային հատվածների, դռների, պատուհանների, այգիների կահույքի, ցանկապատի և այլ փայտե մակերևույթների մշակման համար:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր, զերծ յուղի հետքերից, նախորդ ծածկույթի շերտից: Մինչ լազուրը քսելը անհրաժեշտ է մակերևույթը հղկել: Դեռևս չներկված նոր մակերևույթը (աշխատանքների դեպքում անհրաժեշտ է նախապես նախաներկել անգույն Dufatex-ով, որից հետո քսել լազուրը արտաքին) 2-3 շերտով: Լազուրը չի կարելի քսել, եթե օդի ջերմաստիճանը +8° C-ից ցածր է կամ օդի հարաբերական խոնավությունը` բարձր 80 %-ից: Ներքին տարածքների դեպքում նախաներկելու հարկ չկա, իսկ լազուրը քսվում է 1-2 շերտով: Փայտի բնական գույնը, ինչպես նաև լազուրի քսված շերտի հաստությունն ազդում է ծածկույթի վերջնական գույնի վրա: Անգույն լազուրը պետք է քսել միայն գունավոր լազուրի հետ` ապահովելու պաշտպանություն ՈՒՄ ճառագայթումից:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Ալկիդային էմուլսիա, բնական յուղ

Կիրառումը՝ Ներքին և արտաքին աշխատանքներ

Ծածկողականությունը՝ Մինչև 10 քմ/լ

Տարա՝ 0․75 լ

Լուծիչը՝ Ջուր

Խտություն՝ 0․9 կգ/լ

Գույնը՝ Անգույն, կաղնի (дуб), կարմրափայտ ծառ (махагон), ընկուզենի (орех), պալիսանդր, հնդկակաղնի (тик)
Համակարգչային երանգավորմամբ ստացվող գույներ։

Աշխատանքային գործիքներ՝ Վրձին (խոզի մազից), փոշեցիր (распылитель)

Կարելի է շոշափել, 20° C, 60% RH
1 անց ժամ

Շերտերի միջև չորանալու ժամանակը, 20° C, 60% RH 12 ժամ

Պահպանման ժամկետը՝ 5 տարի +5° C-ից մինչև +35° C ջերմաստիճանի պայմաններում։

Ձեզ կարող է դուր գալ