Նախաներկ ադգեզիոն ալկիդային Tikkurila Otex բազա-AP 0,9 լ

00000000562
Գինը | Յուղաներկեր և լուծիչներ

11200 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օժտված է բարձր կպչողականությամբ և արագ չորանալու հատկությամբ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար:
Կիրառվում է որպես առաջնային և երկրորդային նախաներկ՝ նոր կամ նախկինում ներկված փայտե մակերևույթների, փայտամանրաթելային և փայտաշերտային (ДВП և ДСП) սալիկների համար:
Ամուր կպչում է հատկապես ցինկապատ պողպատին, ապակյա, ապակեմանրաթելային (стекловолокнистый), սալիկապատված, ալյումինե, դժվար ներկվող, ինչպես նաև նախկինում ալկիդային կամ թթվային հիմքով ներկված մակերևույթներին:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Նախաներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր և լավ հղկված: Նախաներկելուց առաջ անհրաժեշտ է նախաներկը լավ խառնել, անհրաժեշտության դեպքում բացել Ուայթ սպիրիթով:
Մակերևույթը նախաներկել վրձնով, գլանվակով կամ բարձր ճնշման փչման եղանակով:
Նախաներկելուց հետո մակերևույթը դառնում է հարթ, ինչի շնորհիվ հաճախ հղկման կարիք չի զգացվում: Առավել հարթ ծածկույթ ստանալու համար մակերևույթը կարելի է հղկել բարակ հղկաթղթով:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Ալկիդ
Կիրառումը՝ Ներքին և արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Գերփայլատ
Ծածկողականությունը՝ 8-10 քմ/լ
Լուծիչը՝ Ուայթ-սպիրիթ 1050
Չոր մնացորդը 48 %
Խտությունը՝ 1․4 կգ/լ
Գույնը՝ Սպիտակ և թափանցիկ
Բազա՝ AP, C
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր
Չորանալու ժամանակը՝ 23°C, 50% RH 1 ժամ
Կարելի է հղկել կամ ներկել՝ 23°C, 50% RH 1 օր անց

Քաշը՝ 0․9 լ, 2․7 լ
Պահպանման ժամկետը 3 տարի

Ձեզ կարող է դուր գալ