Սոսինձ վինիլային և թղթե պաստառների համար Quelyd Винил Индикатор 250 գ

АА000003387
Գինը | Սոսինձներ և հերմետիկներ

1700 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Սոսինձ վինիլային ինդիկատոր

Սոսինձը գերազանց է ցանկացած տիպի վինիլային պաստառների համար` կառուցվածքային, ռելիեֆային մետաքսե, ծանր, թավշե և տեքստիլային:

Պատերը պետք է լինեն մաքուր, լավ ներծծող, ամուր և չոր։
Պատի սպիտակեցումը կամ հին պաստառի հանման գործընթացն իրականացնել այդ նպատակի համար նախատեսված միջոցներով։

Էմալապատ կամ լաքապատ մակերևույթները պետք է հղկաթղթել, այնուհետև լվանալ լվացող միջոցներով և պարզաջրել մաքուր ջրով։
Շատ ծակոտկեն մակերևույթները պետք է նախաներկել սոսնձի լուծույթով։ Մաքուր դույլի մեջ լցրեք ջրի անհրաժեշտ քանակը, արագորեն խառնեք ջուրը` դանդաղ լցնելով տուփի պարունակությունը։ Սպասեք 15 րոպե, այնուհետև լավ խառնեք լուծույթը․ սոսինձը պատրաստ է։
Սոսինձն իր մեջ ունի վարդագույն երանգավորում, որը հնարավորություն է տալիս ամբողջովին տեսնելու սոսնձվող մակերևույթը: Չորանալուց հետո սոսինձը նորից դառնում է թափանցիկ:

Բաղադրությունը՝ Մոդիֆիկացված օսլա, հակամանրէային և հակասնկային հավելումներ։

Քաշը՝ 250 գ
Պաստառի գլանափաթեթների քանակ՝ մինչև 6 գլանափաթեթ
Պահպանման ժամկետը՝ Անժամկետ
Պահել չոր վայրում` փակ, գործարանային փաթեթավորման մեջ:

Ձեզ կարող է դուր գալ