Ներկ պատերի և առաստաղների համար ակրիլային Tikkurila Remontti-Assa կիսափայլատ բազա-A 0,9 լ

00000000592
Գինը | Ինտերիերի ներկեր և նախաներկեր

10100 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Ծագման երկիրը՝ Ֆինլանդիա

Ակրիլային հիմքով Էկոլոգիապես մաքուր և հակաալերգիկ լատեքսային ներկ` նախատեսված հաճախակի լվացվող ներքին մակերևույթներ ներկելու համար:

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ակրիլային հիմքով լատեքսային ներկ: Առավել հատկանշականն այն է, որ այս ներկը Եվրամիության կողմից արժանացել է «Էկոնշանի»` որպես էկոլոգիապես մաքուր և հակաալերգիկ ներկ, որը չի պարունակում օրգանական լուծիչներ: Մակերևույթի վրա ձևավորում է կիսափայլատ ծածկույթ: Գերազանց լվացվող է: Օժտված է ալկիդային ներկով ներկված մակերևույթներին ամուր կպչելու հատկությամբ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է հաճախակի լվացվող տարածքներում պատ և առաստաղ ներկելու համար, ինչպես օր.` խոհանոց, նախասրահ, աստիճանավանդակ և այլն: Կիրառվում է բետոնե, սվաղված, աղյուսե, գիպսաստվարաթղթե, փայտանրբաթելային (ДВП), փայտաշերտային (ДСП) մակերևույթներ ներկելու համար:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +5 C-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <80%-ից: Օգտագործելուց առաջ հարկավոր է ներկը լավ խառնել, անհրաժեշտության դեպքում բացել ջրով(մինչև 5%): Մակերևույթը ներկել վրձինով, գլանվակով կամ փչման եղանակով 1-2 շերտով:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Խորհուրդ չի տրվում այս ներկով ներկել կահույք:

Հիմքը՝ Մաքուր ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Կիսափայլատ
Ծածկողականությունը՝
Չներծծող մակերևույթ` 10-12 քմ/լ,
Ներծծող մակերևույթ` 7-9 քմ/լ

Լուծիչը՝ Ջուր
Չոր մնացորդ՝ 41%` կախված գույնի ընտրությունից
Խտություն՝ 1.3 կգ/լ` կախված գույնի ընտրությունից
Գույնը՝ Սպիտակ կամ համակարգչային երանգավորմամբ ստացվող գույն
Բազա՝ A, C
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր (распылитель)
Չորանալու ժամանակը, 23°C, 50% RH՝ 30 րոպե
Շերտերի միջև չորացման ժամանակը, 23°C, 50% RH՝ 2 ժամ

Ջերմակայունություն՝ 85°C
Դիմացկուն է լվանալու նկատմամբ՝
Կարելի է խոզանակել (մինչև 10 000 անգամ)

Տարա՝ 0.9 լ, 2.7 լ, 9 լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի

Ձեզ կարող է դուր գալ