Rubber paint, elastic, atmospheric Elastic Color base-C 11,5 kg
43000 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Ռետինե ներկ "Главный Технолог"
Երկիր՝ Ռուսաստան
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ակրիլային լատեքսի հիմքով ռետինե ներկը, օժտված է մեծ ճկունությամբ։ Ունիվերսալ է. կիրառելի է ցանկացած շինարարական նյութի համար, ձևավորում է պաշտպանիչ ծածկույթ, կանխում ճաքերի, ճեղքերի առաջացումը և ծածկույթից ջրի ներթափանցումը։
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար: Կիրառվում է աղյուսե, μետոնե, սվաղված կամ նախկինում ներկված, կղմինդրե, փայտե, ալյումինե, փայտաշերտային (ДСП) և փայտանրμաթելային (ДВП) մակերևույթները, ցինկապատ երկաթը, նախաներկված սև մետաղը, գիպսաստվարաթուղթը պաշտպանելու և դեկորատիվ հարդարելու համար, օրինակ` լողավազան, շենքերի ճակատային հատվածներ, սարքեր, իրեր և այլն:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր, զերծ յուղի կամ նախկին ներկի հետքերից և ամուր:
Խորհուրդ է տրվում մակերևույթը ներկել 2-3 շերտով 10°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի, օդի մինչև 80% խոնավության պայմաններում:
Ծածկույթը չորանում է 2 ժամում
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Ակրիլային լատեքս
Կիրառումը՝ Ներքին և արտաքին աշխատանքներ
Ծածկողականությունը՝
• Ցինկապատ, նախաներկված երկաթ` 100-150 գ/քմ
• Սվաղված մակերևույթ, փայտ` 150-200 գ/քմ
• Բետոն, կղմինդր` 250-300 գ/քմ
Լուծիչը՝ Ջուր
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր
Չորանալու ժամանակը, 20°C, 50% RH 2 ժամ
Քաշը՝ 1․1 կգ, 2․4 կգ, 11․5 կգ
Պահպանման ժամկետը՝ 2 տարի
-
9500 AMD
-
43000 AMD
-
9500 AMD
-
9500 AMD
-
43000 AMD
-
4700 AMD
-
43000 AMD
-
43000 AMD