Ներկ պատերի և առաստաղների համար ջրադիսպերսիոն Текс Профи Интерьерная գերփայլատ սպիտակ 9 լ

АА-00008464
Գինը | Ինտերիերի ներկեր և նախաներկեր

15700 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Փայլատ ձյունաճերմակ ներկ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքներում պատ և առաստաղ ներկելու համար:
Ծագման երկիրը՝ Ռուսաստան

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջրադիսպերսիոն փայլատ ձյունաճերմակ ներկ:
Ձևավորում է ամուր և «շնչող» ծածկույթ: Կայուն է գոլորշու նկատմամբ:
Ներկի ցանկալի երանգը ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել "Текс" ապրանքանիշի "Колер-Паста" ապրանքատեսակը (ներկի ծավալի 10%-ից ոչ ավել):

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է չոր տարածքներում պատ և առաստաղ ներկելու համար: Կիրառվում է այնպիսի մակերևույթների համար, ինչպիսին են բետոնե, սվաղված, գիպսային, աղյուսե, փայտե մակերևույթները:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Օգտագործելուց առաջ հարկավոր է ներկը լավ խառնել: Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր, իսկ օդի ջերմաստիճանը` +5°C-ից ոչ ցածր: Մակերևույթը հարկավոր է ներկել երկու շերտով:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ներկման աշխատանքներն իրականացնելիս պետք է օդափոխել տարածքը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ փայլատ (матовая)
Ծածկողականությունը՝ 6-8 քմ/լ

Լուծիչը՝ Ջուր
Չոր մնացորդ՝ 58%
Գույնը՝ Ճերմակ
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր(распылитель)
Չորանալու ժամանակը՝ 23°C, 50% RH՝ 1.5 ժամ
Կարելի է կրկին ներկել՝ 23°C, 50% RH՝ 1.5 ժամ անց

Քաշը՝ 3 կգ, 7 կգ, 14 կգ, 25 կգ
Պահպանման ժամկետը՝ 1.5 տարի:
Պահել ամուր փակված տարայում` խուսափելով խոնավությունից և արևի ճառագայթներից։

Ձեզ կարող է դուր գալ