Նախաներկ ակրիլային ներքին և արտաքին աշխատանքների համար Dufa Tiefgrund D 314 1 լ

АА000000823
Գինը | Ինտերիերի ներկեր և նախաներկեր

4250 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Ակրիլային հիմքով անգույն, լավ ներծծվող հիմնաներկ` նախատեսված ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար:
Ծագման երկիրը՝ Գերմանիա

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ակրիլային հիմքով անգույն հիմնաներկ: Օժտված է խորը ներծծվելու և ամրացնելու հատկություններով: Հնարավորություն է տալիս ներկը մակերևույթին հավասարաչափ տարածել: Ապահովում է կպչողականության բարձր աստիճան:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար: Նախատեսված է գիպսային և կավե մակերևույթները նախաներկելու և թույլ մակերևույթները ամրացնելու համար:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Նախաներկվող մակերևույթն անհրաժեշտ է մաքրել փոշուց, կեղտից, յուղերից, ժանգից ինչպես նաև ներկի հին շերտից: Ստացված մակերևույթը պետք է լինի չոր, ամուր և հղկված: Նախաներկելուց առաջ անհրաժեշտ է լավ խառնել: Լավ ներծծող մակերևույթները նախաներկվում են առանց որևէ լուծիչով բացելու, իսկ մնացած դեպքերում հիմնաներկը բացել ջրով` համապատասխանաբար 1:4 հարաբերակցությամբ: Նախաներկել 1 շերտով, իսկ անհրաժեշտության դեպքում` 2 շերտով:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Համատեղելի է դիսպերսիոն և սինթետիկ հիմքով ցանկացած ներկի հետ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը` Ակրիլ
Կիրառումը` Ներքին և արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլատ
Ծածկողականությունը՝ 100-200 մլ/քմ
Լուծիչը՝ Ջուր
Խտություն՝ 1 կգ/լ
Գույնը՝ Անգույն

Աշխատանքային գործիքներ՝
Վրձին, գլանվակ․ փոշեցիր (распылитель)

Շերտերի միջև չորացման ժամանակը, 23°C, 50% RH՝ 4 ժամ անց

Քաշը՝ 1 լ, 5 լ, 10 լ
Պահպանման ժամկետը՝ 1 տարի

Ձեզ կարող է դուր գալ