Դեկորատիվ դեղաներկ փայտի պաշտպանության համար Pinotex Ultra կիսափայլուն անգույն 2,7 լ

АА000005730
Գինը | Անտիսեպտիկներ և ծեփամածիկներ

19000 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Փայտե մակերևույթները պաշտպանող և ՈՒՄ-ֆիլտր պարունակող բարձրակարգ դեկորատիվ անտիսեպտիկ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեղաներկ` նախատեսված արտաքին աշխատանքներում փայտե մակերևույթների պաշտպանության և դեկորատիվ մշակման համար: Ultra-ի կապակցող նյութերը մշակված են AWB-տեխնոլոգիաների կիրառմամբ: Շնորհիվ կապակցող կենսագործուն մասնիկների չափազանց փոքր չափսերի (0,00025 մմ-ից փոքր)` նյութն ավելի լավ է ներծծվում փայտի մեջ` ապահովելով վերջինիս ավելի խորը շերտերի պաշտպանությունը: Նոր տեխնոլոգիայի և լուսակայուն գունանյութերի հետ մեկտեղ դեղաներկը պարունակում է ՈՒՄ-ֆիլտր, ինչը թույլ է տալիս մակերևույթի վրա ստանալ թափանցիկ և կիսափայլատ ծածկույթ, որն ունի լրացուցիչ կայունություն ուլտրամանուշակագույն ճառագայթների, խոնավության և մթնոլորտային տեղումների նկատմամբ: Ծածկույթը խոչընդոտում է մակերևույթի մեջ կեղտի և ջրի ներթափանցմանը: Ընդգծում է փայտի բնական տեսքը: Բաղադրության մեջ մտնում են հատուկ հավելումներ, որոնք թույլ չեն տալիս փայտին բորբոսակալել, նեխել կամ փտել: Հեշտությամբ է քսվում և չի ծորում:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Կիրառվում է արտաքին աշխատանքներում` հատկապես հղկափայտից մակերևույթների մշակման, արտաքին պատեր, ցանկապատեր, դռներ, պատուհաններ ներկելու համար: Հարմար է նաև թեփափայտից մակերևույթներ ներկելու համար: Խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված կամ վնասատուներ պարունակող փայտի համար:

ԳՈՒՅՆԵՐԸ

Թափանցիկ, օրեգոն, հնդկակաղնի (тиковое дерево), արոսենի (рябина), ընկուզենի (ореховое дерево), կարմրափայտ ծառ (махагон), պալիսանդր, սպիտակ, նարգիզ (калужница):

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դեղաներկը լավ խառնել և նախապատրաստել մակերևույթը: Խորհուրդ է տրվում մակերևույթը ծածկել Ultra-ի 2 շերտով 5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի, օդի 80%-ից ոչ պակաս և փայտի 20 %-ից ոչ պակաս խոնավության պայմաններում: Անտիսեպտիկով պետք է առավել լավ ծածկել մշակվող փայտի ամենախորը շերտերը:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Դեղաներկը որևէ նյութով բացելու անհրաժեշտություն չկա: Ավելի բաց երանգ ստանալու համար անհրաժեշտ է միմյանց խառնել Ultra-ի թափանցիկը և երանգավորվածներից որևէ մեկը` 1:2 հարաբերակցությամբ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը` Ալկիդային խեժեր

Կիրառումը` Արտաքին աշխատանքներ

Փայլի աստիճանը` Փայլատից մինչև կիսափայլատ` կախված քսված շերտերի քանակից:

Ծածկողականությունը`
Թեփափայտ (пиленная) - 4-8 քմ/լ (110-225 գ/քմ)
Հղկափայտ (строганая) - 8-12 քմ/լ (75-110 գ/քմ)

Տարա` 1 լ, 2.7 լ, 10 լ

Լուծիչը` Ուայթ-սպիրիթ

Բացառիկ բաղադրիչներ`
ՈՒտրամանուշակագույն ճառագայթների ֆիլտր, հակաբորբոսային և հակասնկային հավելումներ

Չոր մնացորդ` 46-51 % (կախված է գույնից)

Խտություն` 0.91 կգ/լ

Գույնը` 9 պատրաստի գույն Pinotex Ultra գունակազմով և 35 երանգ` համաձայն Pinotex գունակազմի

Աշխատանքային գործիքներ` Վրձին, փոշեցիր (распылитель)

Աշխատանքային գործիքները լվանալ` Ուայթ-սպիրիթ

Շերտերի միջև չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 12-24 ժամ

Վերջնական չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 24-48 ժամ

Պահպանման ժամկետը` 5 տարի, +5° C-ից մինչև +30° C ջերմաստիճանի պայմաններում` չբացված գործարանային տարայի մեջ: Հեռու պահել կրակից, ճառագայթող, ջեռուցող և լուսավորող սարքավորումներից:

Ձեզ կարող է դուր գալ