Նախաներկ փայտի պաշտպանության համար Pinotex Base 1 լ
4800 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Ալկիդային հիմքով բարձրակարգ նախաներկ` նախատեսված փայտե մակերևույթների պաշտպանության համար
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախաներկ-դեղաներկ (антисептик)` օրգանական լուծիչի հիմքով: Բաղադրության մեջ մտնում են հատուկ հավելումներ, որոնք թույլ չեն տալիս, որ փայտը բորբոսնի, նեխի կամ փտի: Դեղաներկի կապակցող նյութերը մշակված են AWB (Akzo Wood Base)-տեխնոլոգիաների կիրառմամբ: Շնորհիվ կապակցող կենսագործուն մասնիկների չափազանց փոքր չափսերի (0,00025 մմ-ից փոքր)` նյութն ավելի լավ է ներծծվում փայտի մեջ և ապահովում փայտի ավելի խորը շերտերի պաշտպանությունը: Հեշտությամբ է քսվում և չի ծորում:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Կիրառվում է արտաքին աշխատանքներում` նոր կամ նախկին ներկից մաքրված սղոցված և տաշեղված (пиленная և строганая) փայտե մակերևույթների նախաներկման համար, ինչպես նաև խորհուրդ է տրվում օգտագործել նաև արտաքին պատեր, ցանկապատեր, պատուհաններ և նմանատիպ մակերևույթներ նախաներկելու համար: Խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված կամ վնասատուներ պարունակող փայտի համար, ինչպես նաև բնակելի տարածքներում:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է նախաներկ-դեղաներկը լավ խառնել և նախապատրաստել մակերևույթը: Խորհուրդ է տրվում մակերևույթը ծածկել նախաներկի 2 շերտով 5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի, օդի 80%-ից ոչ պակաս և փայտի 20 %-ից ոչ պակաս խոնավության պայմաններում: Նախաներկով պետք է առավել լավ ծածկել մշակվող փայտի ամենախորը շերտերը:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախաներկը որևէ նյութով բացելու անհրաժեշտություն չկա:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Ալկիդային խեժեր
Կիրառումը՝ Արտաքին աշխատանքներ
Ծածկողականությունը՝
Թեփափայտ (пиленная) - 4-8 քմ/լ (100-200 գ/քմ)
Հղկափայտ (строганая) - 6-10 քմ/լ (80-130 գ/քմ)
Տարա՝ 1 լ, 2.7 լ, 10 լ
Լուծիչը՝ Հարկավոր չէ
Բացառիկ բաղադրիչներ՝ Հակաբորբոսային և հակասնկային հավելումներ
Չոր մնացորդ՝ 5 %
Խտություն՝ 0․8 կգ/լ
Գույնը՝ Անգույն (չի պարունակում գունանյութեր)
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, թաթախման եղանակ
Աշխատանքային գործիքները լվանալ՝ Ուայթ-սպիրիթ
Չորանալու ժամանակը, 23° C, 50% RH 24 ժամ
Կարելի է կրկին ներկել, 23° C, 50% RH 1-2 ժամ անց
Պահպանման ժամկետը՝
5 տարի, +5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի պայմաններում` չբացված գործարանային տարայի մեջ: Հեռու պահել կրակից, ճառագայթող, ջեռուցող և լուսավորող սարքավորումներից։
-
40000 AMD
-
14000 AMD