Դեկորատիվ դեղաներկ փայտի պաշտպանության համար Pinotex Classic տիքի ծառ 1 լ

00000000441
Գինը | Անտիսեպտիկներ և ծեփամածիկներ

5750 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Փայտե մակերևույթները պաշտպանող դեկորատիվ անտիսեպտիկ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեղաներկ` նախատեսված արտաքին և ներքին աշխատանքներում փայտե մակերևույթների պաշտպանության և դեկորատիվ մշակման համար: Classic-ի կապակցող նյութերը մշակված են AWB-տեխնոլոգիաների կիրառմամբ: Շնորհիվ կապակցող կենսագործուն մասնիկների չափազանց փոքր չափսերի (0,00025 մմ-ից փոքր)` նյութն ավելի լավ է ներծծվում փայտի մեջ` ապահովելով վերջինիս ավելի խորը շերտերի պաշտպանությունը: Մակերևույթի վրա ձևավորում է թափանցիկ և կիսափայլուն ծածկույթ` ամուր և կայուն խոնավության, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունների նկատմամբ (շնորհիվ նոր տեխնոլոգիայի և լուսակայուն գունանյութերի համադրության): Ընդգծում է փայտի բնական տեսքը: Բաղադրության մեջ մտնում են հատուկ հավելումներ, որոնք թույլ չեն տալիս փայտին բորբոսակալել, նեխել կամ փտել: Հեշտությամբ է քսվում և չի ծորում:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Կիրառվում է արտաքին և ներքին աշխատանքներում` թեփափայտից և հղկափայտից, ինչպես նաև արտաքին պատեր, ցանկապատեր, դռներ և նմանատիպ մակերևույթներ ներկելու համար: Խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված կամ վնասատուներ պարունակող փայտի համար, ինչպես նաև բնակելի տարածքներում:

ԳՈՒՅՆԵՐԸ

Թափանցիկ, օրեգոն, հնդկակաղնի (тиковое дерево), արոսենի (рябина), ընկուզենի (ореховое дерево), կարմրափայտ ծառ (махагон), պալիսանդր, աշնանային թխկի (осенний клен), նարգիզ (калужница):

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դեղաներկը լավ խառնել և նախապատրաստել մակերևույթը: Խորհուրդ է տրվում մակերևույթը ծածկել Classic-ի 2 շերտով 5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի, օդի 80%-ից ոչ պակաս և փայտի 20 %-ից ոչ պակաս խոնավության պայմաններում: Դեղաներկով պետք է առավել լավ ծածկել մշակվող փայտի ամենախորը շերտերը: Քսվող յուրաքանչյուր հաջորդ շերտի գույնը դառնում է ավելի մուգ և մթնոլորտակայուն:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Դեղաներկը որևէ նյութով բացելու անհրաժեշտություն չկա: Ավելի բաց երանգ ստանալու համար անհրաժեշտ է միմյանց խառնել Classic-ի թափանցիկը և երանգավորվածներից որևէ մեկը` 1:2 հարաբերակցությամբ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը` Ալկիդային խեժեր

Կիրառումը` Արտաքին և ներքին աշխատանքներ

Փայլի աստիճանը` Փայլատից մինչև կիսափայլատ` կախված քսված շերտերի քանակից

Ծածկողականությունը` Թեփափայտ (пиленная) - 5-8 քմ/լ (100-170 գ/քմ)
Հղկափայտ (строганая) - 10-14 քմ/լ (60-90 գ/քմ)

Տարա` 1 լ, 2.7 լ, 10 լ

Լուծիչը` Ուայթ-սպիրիթ

Բացառիկ բաղադրիչներ` Հակաբորբոսային և հակասնկային հավելումներ

Չոր մնացորդ` 45 % (կախված է գույնից)

Խտություն` 0.89 կգ/լ

Գույնը` 9 պատրաստի գույն Pinotex Classic գունակազմով և 35 երանգ` համաձայն Pinotex գունակազմի

Աշխատանքային գործիքներ` վրձին, թաթախման եղանակ, փոշեցիր (распылитель)

Աշխատանքային գործիքները լվանալ` Ուայթ-սպիրիթ

Շերտերի միջև չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 12-24 ժամ

Վերջնական չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 24-48 ժամ

Պահպանման ժամկետը
5 տարի, +5° C-ից մինչև +30° C ջերմաստիճանի պայմաններում` չբացված գործարանային տարայի մեջ: Հեռու պահել կրակից, ճառագայթող, ջեռուցող և լուսավորող սարքավորումներից:

Ձեզ կարող է դուր գալ