Image Description
Բարի գալուստ «ՍԱՐԴ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ «Սարդ» խանութների ցանցը («Տոր» ՍՊԸ) գործում է շինանյութի հայկական շուկայում 1996 թ-ից հայկական շուկայում՝ սպառողներին ապահովելով եվրոպական բարձրորակ ապրանքների լայն տեսականիով: Մինչ օրս Սարդը՝ ընդլայնել է իր ցանցը և հիմնել թվով 10 խանութ-սրահ, ինչպես Երևան քաղաքի տարբեր հատվածներում, այնպես էլ Գյումրի քաղաքում:
Ժամանակի ընթացքում նախատեսվում է ցանցն ընդլայնել՝ ներգրավելով Հայաստանի գրեթե ողջ տարածքը, ինչը սպառողների համար հասանելի կդարձնի առաջարկվող ապրանքատեսականու ամբողջ ծավալը և կստեղծի այլընտրանքի հնարավորություն:
Սարդը հանդիսանում է Հայաստանում Եվրոպական առաջատար ընկերությունների (մոտ 50 հայտնի բրենդ) պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը:
Համազգային վստահության խորհուրդի կողմից կազմակերպված 2016թ-ի մրցանակաբաշխության ժամանակ Սարդը արժնացավ «Տարվա Հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ» մրցանակին:
Սարդն իրականացրել է մի շարք բարեգործություններ՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների և անհատների հետ`
  • Գունազարդվել է Գյումրի քաղաքը
  • Երևան քաղաքի դպրոցներն ու մանկապարտեզները
  • Հատուկ աջակցություն է ցուցաբերվել «Ուսանողի Տուն» ծրագրին
  • Առանձնակի ուշադրություն է դարձվում մանկատներին, և պարբերական բնույթ է կրում մանկատներ այցերը, որը նպատակ ունի ոչ միայն երեխաների օրը տոն դարձնել, այլ նաև նյութական աջակցություն ցուցաբերել:
  • Ընկերությունը նաև իրականացրել է բուսաբանական այգու մասնաշենքի բարեկարգման աշխատանքները
  • Ըներության ուշադրության կենտրոնում են նաև անապահով ընտանիքները: Սուր անկյուն հաղորդաշարի հետ համագործակցությամբ Սարդ-ն իր նյութական աջակցությունն է ցուցաբերել անապահով ընտանիքներին:
2021 թ. Սարդ Fashion Show պաստառներով -Նորաձևություն ոչ միայն ինտերիերում և պաստառներում, այլ պոդիումի վրա:
Առաջին անգամ Հայաստանում իրականացվեց նորաձևության շոու, որտեղ ցուցադրվող հագուստները պատրաստված էին ոչ թե կտորե գործվածքներից, այլ պաստառներից:
Միջոցառումը լիարժեք համապատասխանում էր մեր կարգախոսին՝ «Նորաձևությունը պաստառներում թելադրում ենք մենք»:
26 տարիների գործնեության ընթացքում Ընկերությունը կազմակերպել է 57 մաստեր կլասեր և թրեյնինգներ 2567 վարպետների, դիզայներների, ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ: Որպես թրեյներներ հրավիրվել են Եվրոպայում, ՌԴ-ում և Հայաստանում հայտնի 42-ից ավել մասնագետներ:
Սարդն արդեն հասցրել է իր թիմի համար կազմակերպել և իրականացնել 60-ից ավել որակավորման դասընթացներ, սեմինարներ, ֆորումներ՝ առաջատար մասնագետների ներգրավամբ, ինչպես նաև 115 գործուղումներ դեպի Եվրոպա և ՌԴ՝ փորձի փոխանակման նպատակով: