Ներկ դեկորատիվ ակրիլային Tikkurila Taika Helmiasmaali կիսափայլուն բազա-HM սադափե ոսկեգույն 0,1 լ

АА-00000506
Գինը | Դեկորատիվ ներկեր և սվաղներ

5200 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Դեկորատիվ լազուր` սադափի (перламуторовая) վերջնարդյունքով`նախատեսված պատերի դեկորատիվ հարդարման համար:
Արտադրման երկիրը՝ Ֆինլանդիա

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջրադիսպերսիոն գերփայլատ լազուր ակրիլային հիմքով: Ծածկույթին հաղորդում է սադափի (перламутровая) վերջնարդյունք: Լազուրը կիսաթափանցիկ է, հետևաբար հիմքի ներկի գույնը էականորեն ազդում է վերջնական արդյունքի վրա: Վերջնարդյունքի վրա ազդում են նաև լուսավորությունը: Կարելի է թեթևակի լվանալ խոնավ կտորով:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին աշխատանքներում պատերի առանձին հատվածների դեկորատիվ հարդարման համար: Կիրառելի է բնակելի, գրասենյակային և առևտրային չոր տարածքներում:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր և զերծ յուղի հետքերից, օդի և ներկվող մակերևույթի ջերմաստիճանը պետք է լինի +10 C-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <30-70 %-ից: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ներկը լավ խառնել: Լազուրն անհրաժեշտ է քսել վրձնով կամ գլանվակով խաչաձև շարժումներով: Ներկված մակերևույթի կաթնագույն երանգը կանհետանա չորանալուն զուգընթաց: Ներկված մակերևույթը վերջնական ամրություն ձեռք է բերում ներկելուց 1 ամիս անց

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մեծ մակերեսներ ունեցող հարթ մակերևույթների դեկորատիվ հարդարման ժամանակ խորհուրդ է տրվում դիմել դեկորատիվ աշխատանքներ իրականացնող մասնագետի ծառայությանը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Կիսափայլուն
Ծածկողականությունը՝ 8-12 քմ/լ
Լուծիչը՝ Ջուր
Չոր մնացորդ՝ 13 %
Խտություն՝ 1.1 կգ/լ` կախված գույնի ընտրությունից
Գույնը՝ Արծաթագույն, ոսկեգույն

Բազա՝ Միագույն լազուրի դեպքում`
HL (արծաթագույն) և KL(ոսկեգույն),
Երկգույն լազուրի դեպքում`արծաթագույն-ոսկեգույն

Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, դեկորատիվ գլանվակ (валик), փոշեցիր (распылитель)

Չորանալու ժամանակը, 23°C, 50% RH՝ 2 օր

Շերտերի միջև չորացման ժամանակը, 23°C, 50% RH՝ 1 օր
Ջերմակայունություն՝ 85°C
Դիմացկուն է լվանալու նկատմամբ՝ Խոնավ կտորով

Պահպանման ժամկետը՝ 3 տարի

Ձեզ կարող է դուր գալ