Ներկ մետաղական տանիքիների համար Tikkurila Panssarimaali բազա-A 0,9 լ

00000000564
Գինը | Յուղաներկեր և լուծիչներ

10300 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կիսափայլուն ալկիդային ներկ` նախատեսված մետաղական տանիքներ և արտաքին մետաղական կոնստրուկցիաներ ներկելու համար: Բաղադրության մեջ առկա է ակտիվ հակակորոզիոն գունանյութ, որը պաշտպանում է մետաղական ծածկույթը անձրևից և ձնից: Ներկը գույների մեծ ընտրության հնարավորություն է տալիս: Խորհուրդ է տրվում ընտրել նախընտրած գույնից մեկ կամ երկու տոն մուգ երանգ, քանի որ արևի տակ կամ խոնավության պայմաններում ծածկույթի գույնը բացանում է:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է արտաքին հարդարման աշխատանքներում նախաներկված ցինկապատ, ալյումինե և պողպատե , ինչպես նաև նախկինում ալկիդային ներկով ներկված ծածկույթներ ներկելու համար: Կիրառելի է, օրինակ, ջրատար խողովակների, մետաղական տանիքների, քիվերի, աստիճանավանդակների համար:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր, զերծ յուղի հետքերից և ամուր: Կարելի է ներկել ինչպես վրձնով, այնպես էլ փոշեցրման եղանակով: Գլանվակով ներկելու դեպքում անհրաժեշտ է ծածկույթը հարթեցնել վրձնով;

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Ալկիդային խեժեր
Կիրառումը՝ Արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Կիսափայլուն
Ծածկողականությունը՝ 8-12 քմ/լ
Լուծիչը՝ Ուայթ-սպիրիթ
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, փոշեցիր
Չորանալու ժամանակը՝ 20°C, 65% RH 3-5 ժամ
Շերտերի միջև չորացման ժամանակ՝ 20°C, 65% RH- 24 ժամ
Ջերմակայունություն՝ 80°C

Քաշը՝ 0․9 լ, 2․7 լ
Պահպանման ժամկետը 5 տարի, +5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի պայմաններում։




Ձեզ կարող է դուր գալ