Ներկ պատերի և առաստաղների համար Dulux Professional Bindo 3 գերփայլատ բազա-BC 9 լ

АА-00003396
Գինը | Ինտերիերի ներկեր և նախաներկեր

26200 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Լվացվող ներկ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքներում պատ և առաստաղ ներկելու համար։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լատեքսային ներկ: Լվացվող է: Օժտված է բարձր ծածկողականությամբ: Չի ծորում և արագ չորանում է: Չի պարունակում լուծիչներ: Ձևավորում է գերփայլատ, փայլատ և կիսափայլատ «շնչող» ծածկույթ:
Կայուն է մեխանիկական գործոնների նկատմամբ: Առավել հատկանշականն այն է, որ այս ներկը Եվրամիության կողմից արժանացել է Էկոնշանի` որպես էկոլոգիապես մաքուր ներկ:
Համակարգչային գունավորման համակարգի միջոցով կարելի է ստանալ բազմաթիվ գունային տարբերակներ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներում չոր տարածքներում (օրինակ՝ հյուրասենյակ, ննջասենյակ) բնակելի, գրասենյակային և հասարակական տարածքներում պատ և առաստաղ ներկելու համար: Կիրառվում է նոր կամ նախկինում ներկված սվաղված, բետոնե և աղյուսե մակերևույթների, նախաներկված փայտաթելքային (ДВП), փայտատաշեղային (ДСП), գիպսե սալիկների ներկման համար:
Կիրառվում է ապակեմանրաթելային (стекловолокнистый) պաստառների ներկման համակարգի բաղկացուցիչ մաս, քանի որ ներկին շնորհված է հրդեհային անվտանգության բարձր դաս:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Նախապես նախաներկված կամ ներկված մակերևույթները ներկել 1-2 շերտով, իսկ չմշակված մակերևույթները` 2 շերտով:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Սոպոլիմերային դիսպերսիա
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝
Գերփայլատ՝ 3 աստիճանի
Փայլատ՝ 7 աստիճանի
Կիսափայլուն՝ 40 աստիճանի
Ծածկողականությունը՝ մինչև 14 քմ/լ
Լուծիչը՝ Ջուր
Չոր մնացորդ՝ 42 %
Խտություն՝ 1․3 կգ/լ
Գույնը՝ Սպիտակ կամ համակարգչային երանգավորմամբ ստացվող գույն
Բազա՝ BW, BC

Աշխատանքային գործիքներ՝
Վրձին, գլանվակ (валик), փոշեցիր(распылитель)

Չորանալու ժամանակը, 23°C, 50% RH՝ 1 ժամ
Կարելի է կրկին ներկել, 23°C, 50% RH՝ 1-2 ժամ անց
Դիմացկուն է լվանալու նկատմամբ՝ Լավ լվացվող

Քաշը՝ 1 լ, 2,5 լ, 5 լ, 10 լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի, +5 C-ից մինչև +30 C ջերմաստիճանի պայմաններում։

Ձեզ կարող է դուր գալ