Էմալ ժանգի էքսպերտ 0.75լ արծաթ

АА000004498
Գինը | Յուղաներկեր և լուծիչներ

7600 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սինթետիկ խեժերի հիմքով էմալ` 3-ը 1-ում բացառիկ բանաձևով` ծառայելով և՛ որպես նախաներկ, և՛ որպես հակաքայքայիչ նյութ, և որպես էմալ: Շնորհիվ բարձրակարգ բաղադրիչների` մթնոլորտակայուն է, խոնավադիմացկուն, երկարատև պաշտպանում է մետաղը ժանգոտելուց:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքներում ցանկացած տիպի մետաղական մակերևույթ էմալապատելու համար: Օգտագործվում է նաև որպես դեկորատիվ ծածկույթ: Կարելի է քսել անմիջապես ժանգոտած մակերևույթի վրա, ինչպես նաև հին, բայց ամուր մակերևույթի վրա:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր, զերծ յուղի հետքերից և ամուր: Եթե էմալապատվում է գունավոր մետաղը, ապա անհրաժեշտ է մակերևույթը պարտադիր մշակել համապատասխան նախաներկով: Անհրաժեշտ է ներկել առնվազն 2 հաստ շերտով: Փոշեցրի մեթոդով ներկելու դեպքում անհրաժեշտ է էմալը բացել մինչև 10% ուայթ-սպիրիթով:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Հատուկ ալկիդային խեժեր
Կիրառումը՝ Ներքին և արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլուն
Ծածկողականությունը՝ 125 մլ/քմ
Լուծիչը՝ Ուայթ-սպիրիթ
Խտություն՝ 1․0 գ/սմ
Գույնը՝ Սև

Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր
Չորանալու ժամանակը՝ 20°C, 65% RH 21 օր
Շերտերի միջև չորացման ժամանակ՝ 20°C, 65% RH 5 ժամ

Քաշը՝ 0․75 լ, 2․5 լ
Պահպանման ժամկետը՝ 5 տարի, +5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի պայմաններում

Ձեզ կարող է դուր գալ