Ներկ պատերի և առաստաղների համար լատեքսային Dufa Mattlatex D100 փայլատ սպիտակ 10 լ
32900 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Լատեքսային փայլատ ներկ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքների համար
Ծագման երկիրը՝ Գերմանիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լատեքսային հիմքով փայլատ (матовая) ներկ: Օժտված է բարձր ծածկողականությամբ: Ձևավորում է մաշվածության և խոնավ մաքրման նկատմամբ կայուն ծածկույթ:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներում գերշահագործվող մակերևույթների ներկման համար, ինչպես օր.` աստիճանավանդակներ, գրասենյակային տարածքներ: Կիրառելի է ցանկացած մակերևույթի համար, օր.` սվաղ, ծեփամածված, գիպ աստվարաթղթե, փայտանրբաթելային (ДВП), փայտաշերտային (ДСП) մակերևույթներ ներկելու համար:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Նախապես նախաներկված կամ ներկված մակերևույթները ներկել` 2 շերտով: Ներծծող մակերևույթներ ներկելիս, ինչպես նաև փչման եղանակով ներկելիս անհրաժեշտության դեպքում ներկին խառնել մաքուր ջուր մինչև ծավալի 10 %-ի չափով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը` Լատեքս
Կիրառումը` Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլատ (матовый)
Ծածկողականությունը՝ 6.5 քմ/լ
Լուծիչը՝ Ջուր
Խտություն՝ 1․70 կգ/լ
Գույնը՝ Սպիտակ
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր (распылитель)
Շերտերի միջև չորացման ժամանակը, 20°C, 50% RH՝ 4-6 ժամ
Դիմացկուն է լվանալու նկատմամբ՝ Մաքրել խոնավ կտորով
Քաշը՝ 2․5 լ, 5 լ, 10 լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի