Լատեքսային ներկ Д101 կ\փ 2.5լ
15700 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Ատլասե փայլով լատեքսային լվացվող ներկ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքների համար
Երկիր՝ Գերմանիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մետաքսե փայլով լատեքսային ներկ: Լվացվող է: Ձևավորում է մաշվածության և բարձր ջերմաստիճանների նկատմամբ կայուն ծածկույթ:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքների համար: Կիրառելի է շահագործման բարձր աստիճան ունեցող տարածքներ ներկելու համար, օր.` մանկական սենյակ, խոհանոց, գրասենյակ, նախասրահ և այլն:
Ձևավորում է մաքրման նկատմամ կայուն ծածկույթ սվաղված, բետոնե մակերևույթների, գիպսաստվարաթղթե սալիկների, պաստառների և հատկապես ապակեմանրաթելային պաստառների ներկման համար:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր: Նախկին ներկի շերտերը անհրաժեշտ է հեռացնել: Որպես նախաներկ խորհուրդ է տրվում կիրառել Dufa Tiefgrund LF D 14: Ներկել 2 շերտով:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը` Սինթետիկ խեժերի դիսպերսիա
Կիրառումը` Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Ատլասե փայլ
Ծածկողականությունը՝ 6 քմ/լ
Լուծիչը՝ Ջուր
Խտություն՝ 1․36 կգ/լ
Գույնը՝ Սպիտակ
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր (распылитель)
Շերտերի միջև չորացման ժամանակը, 20°C, 50% RH՝ 4 ժամ
Չորացման ժամանակը, 20°C, 50% RH՝ 24 ժամ
Դիմացկուն է լվանալու նկատմամբ՝ Լվացվող
Քաշը՝ 2.5 լ, 5 լ, 10 լ
Պահպանման ժամկետը՝ 1 տարի, +5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի պայմաններում։