Մոմենտ մոնտաժ  ունիվերսալ 400գ

Մոմենտ մոնտաժ ունիվերսալ 400գ

АА000001316
Գինը | Սոսինձներ և հերմետիկներ

1800 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Երկիր՝ ԱՄՆ

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Օգտագործվում է պատային սալիկների, ձուլվածքների, պատուհանագոգերի, պատուհանների և դռների շրջանակների տեղադրման, ինչպես նաև կերամիկական սալիկների, գիպսաստվարաթուղթից նյութերի, ՊՎՔ-ի, փայտաթելքային սալիկների, փայտի, մետաղի, պլաստիկի, փրփրապոլիստիրոլի սոսնձման համար:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սինթետիկ կաուչուկ, խեժեր, լցանյութ, ալիֆատիկ ածխաջրածինների խառնուրդ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• Բարձր սոսնձելիություն
• էլաստիկ և ջրակայուն,
• հարմար է ոչ հարթ մակերեսների համար, լավ լցնում է դատարկությունները,
• ապահովում է ամուր և երակակյաց սոսնձում,
• բաց թողնելու ժամանակը (սոսնձվող մակերեսները ուղղելու համար) 10 րոպե,
• Սոսնձակարի շահագործման ջերմաստիճանը -40°С-ից +50°С,
• գերազանց է ներծծող և չներծծող մակերեսների համար,
• հարմար է փրփրապոլիստիրոլի համար:

ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Պահել տաքության աղբյուրներից հեռու, պաշտպանել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից և թույլ չտալ տաքացում +50 °С-ից բարձր:

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Աշխատանքներն իրականացնել +5 °С-ից բարձր ջերմաստիճանային պայմաններում:
Սոսնձվող մակերեսները պետք է լինեն չոր, մաքուր, յուղազրկված:
Կտրել քարթրիջի ծայրակալը 45° անկյունով: Սոսինձը տարածել հավասարաչափ կամ կետային ատրճանակի օգնությամբ՝ մակերեսներից մեկի վրա: Ուժեղ հպել մակերեսները և արագորեն բաժանել: Համոզվել, որ սսինձը տարածված է երկու մակերեսների վրա:
Պահել 5 րոպե, իսկ հետո սոսնձվող մակերեսները ուժեղ հպել իրար: Սոսնձի ավելցուկները հեռացնել խոնավ կտորի օգնությամբ: Առավելագույն ամրության հասնում է 24 ժամ անց:

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Դյուրավառ է:
Աշխատանքներն իրականացնել կրակի օջախներից հեռու և լավ օդափոխվող տարածքներում: Խուսափել մաշկի և աչքերի հետ շփումից: Ձեռքերի, մաշկին կամ աչքերի մեջ ընկնելու դեպքում լավ լվանալ ջրով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմել բժշկի: Գոլորշիները չշնչել:
ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ

Քաշը՝ 400 գր
Պիտանելիության ժամկետը` 18 ամիս

Ձեզ կարող է դուր գալ