Փայտի ջրադիսպերսիոն սոսինձ Момент Столяр Экспресс 125 գ

Փայտի ջրադիսպերսիոն սոսինձ Момент Столяр Экспресс 125 գ

АА000001758
Գինը | Սոսինձներ և հերմետիկներ

900 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

"Момент" ատաղձագործական սոսինձ
Արտադրման երկիրը՝ Ռուսաստան

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Սոսինձ՝ նախատեսված հյուսն վարպետների և տնայնագործների համար՝ ցանկացած համադրությամբ փայտի բոլոր տեսակների, փայտատաշեղային սալիկների, լամինատի, նրբատախտակի, ստվարաթղթի, երեսպատվածքի, գործվածքի, կաշվեղենի, որոշ պլաստիկների սոսնձման համար:
Սոսինձն օգտագործվում է կահույքի հավաքման և վերանորոգման ընթացքում, երեսպատվածքի և լամինատի սոսնձման ժամանակ:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՊՎՔ դիսպերսիա, պլաստիֆկատոր, ներկանյութ, հավելումներ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• Սոսնձման բարձր ամրություն,
• Միջին մածուցիկություն
• Արագ սոսնձող՝ սոսնձման բարձր ամրության հասնում է սեղմումից 5 րոպե անց
• Թափանցիկ, ճկուն սոսնձման միացում
• Համաձայն DIN EN 204 չափանիշի դասվում է խոնավակայունության D2 խմբին, կայուն է ջրի կարճաժամկետ ազդեցության հանդեպ:
• Բարձր ջերմակայունություն
• Երկարակյաց է

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սոսնձվող մակերեսները պետք է լինեն մաքուր, չոր և հարթ կպչեն իրար:
Փայտի որոշ տեսակներ (օրինակ՝ հնդկակաղնին (տեքի)) պետք է յուղազրկել ցանկացած լուծիչով, օրինակ՝ ացետոնով:
Փայտի՝ խորհուրդ տրվող խոնավությունը պետք է լինի 8-12 %:
Բարակ շերտով քսեք սոսինձը մակերևույթներից մեկին:
Օգտագործեք վրձին, պլաստամսսե թիակ կամ գլանվակ:
Պինդ փայտանյութի սոսնձման դեպքում խորհուրդ է տրվում քսել երկու մակերեսներին:
Միացրեք մակերեսներն իրար, քանի դեռ սոսինձը թաց է: Սենյակային ջերմաստիճանի պայմաններում սոսնձվող մակերեսները պետք է հպել իրար ոչ ուշ, քան սոսինձը տարածելուց 10 րոպե անց:
Մակերեսները ամուր սեղմեք իրար ցանկացած ծանր առարկայով :

Քաշը՝ 125 կգ
Պիտանելիության ժամկետը` 18 ամիս
Սոսինձը պահել ամուր փակված:

Ձեզ կարող է դուր գալ