Պաշտպանիչ նյութ բաղնիքների և շոգեբաղնիքների համար Tikkurila Supi Saunasuoja կիսափայլատ բազա-EP 0,9 լ

00000000611
Գինը | Լաքեր

5800 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Ակրիլային հիմքով նյութ` նախատեսված շոգեբաղնիքի պատերի և առաստաղի պաշտպանության համար։
Երկիր՝ Ֆինլանդիա

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մակերևույթը խոնավությունից և կեղտից պաշտպանող ակրիլային հիմքով նյութ: Իր մեջ պարունակում է հակաբորբոսային և հակասնկային բաղադրիչներ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է խոնավ տարածքներում փայտե, փայտաթելքային (ДВП) և բետոնե մակերևույթներ ծածկելու համար: Կիրառվում է շոգեբաղնիքի պատերի և առաստաղի մշակման և պաշտպանության համար:

ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մշակվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +5°C-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <80 %-ից: Նյութն անհրաժեշտ է քսել վրձնով կամ փոշեցիրով (распылитель): Այս նյութով մակերևույթը ծածկում են 1-2 շերտով: Անհրաժեշտության դեպքում բացել ջրով:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Չի կիրառվում շոգեբաղնիքի նստարանները ծածկելու համար:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Ակրիլային
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճան՝ Կիսափայլատ
Ծածկողականությունը՝ 8-12 քմ/լ
Քաշը՝ 0․9 լ
Լուծիչ՝ Ջուր
Չոր մնացորդ՝ Մոտավորապես 16%
Խտություն՝ 1․0 կգ/լ
Բազա՝ EP

Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, փոշեցիր

Շերտերի միջև չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 2-3 ժամ
Վերջնական չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 2 օր
Պահպանման ժամկետը՝ 3 տարի

Ձեզ կարող է դուր գալ