Ներկ սիլիկոնային ֆասադային Tikkurila Novasil բազա-MRC 2,7 լ
20700 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Փայլատ ճակատային ներկ "Novasil"
Երկիր՝ ՖԻնլանդիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջրաէմուլսիոն և սիլիկոնային ներկ` ակրիլային սոպոլիմերների հիմքով: Ձևավորում է գերփայլատ ծածկույթ: Մթնոլորտակայուն է և օժտված է ջրահեռացնող հատկությամբ` խոչընդոտելով անձրևի և ջրի կաթիլների ներթափանցումը մակերևույթի մեջ: Միևնույն ժամանակ խոնավությունը կարող է դուրս գալ ջրային գոլորշու տեսքով: Թթվակայուն է:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է բնակելի, առևտրային, արտադրական, պահեստային և այլ տարածքների ճակատային հատվածները ներկելու համար: Կիրառվում է արտաքին աշխատանքներում չներկված բետոնե և աղյուսե մակերևույթների, ամուր ցեմենտա-կրաքարային սվաղների և միներալանրբաթելային սալիկների ներկման համար, ինչպես նաև հին ծածկույթների համար:
ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր: Ներկելուց առաջ անհրաժեշտ է ներկը լավ խառնել: Մակերևույթը ներկել 2 շերտով վրձնով, գլանվակով (валик) կամ փչման եղանակով: Ներկի առաջին շերտը կարելի է քսել նախաներկելուց հետո` մեկ օր անց, իսկ երկրորդ շերտը` առաջին շերտի քսելուց հետո` 12 ժամ անց: Ներկը սովորաբար չեն բացում լուծիչով, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է բացել ջրով մինչև ծավալի 10 % -ի չափով:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Խորհուրդ չի տրվում ներկել նախկինում կրային հիմք ունեցող ներկով ներկված մակերևույթները կամ էլաստիկ ծածկույթները:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը` Էմուլսիա, սիլիկոն և ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը` Արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը` Գերփայլատ
Ծածկողականությունը` 4-6 քմ/լ
Լուծիչ` Ջուր
Չոր մնացորդ` 45%
Խտություն` 1.5 կգ/լ
Գույնը` Սպիտակ, թափանցիկ
Բազա` MRA, MRC
Աշխատանքային գործիքներ` Վրձին, գլանվակ, փոշեցիր
Չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 12 ժամ
Կարելի է կրկին ներկել, 23°C, 50% RH 12 ժամ անց
Քաշը` 2.7 լ, 9 լ,18 լ
Պահպանման ժամկետը` 3 տարի