81900 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Արագ չորացող ուրետանաալկիդային լաք` նախատեսված փայտե մակերևույթների լաքապատման համար:
Երկիր՝ Ֆինլանդիա
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուրետանաալկիդային հիմքով արագ չորացող լաք: Դիմացկուն է, ձևավորում է կարծր ծածկույթ: Պարունակում է բաղադրիչներ, որոնց շնորհիվ լաքը կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ` պաշտպանելով ծածկույթը դեղնելուց: Համակարգչային երանգավորման միջոցով կարելի է ստանալ ցանկալի գույնը:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքներում փայտե մակերևույթների լաքապատման համար: Կիրառվում է նավերի, փայտե հատակի, մանրահատակի, դռների, պատուհանների շրջանակների, կահույքի և այլ փայտե մակերևույթների լաքապատման համար:
ԼԱՔԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Լաքապատվող մակերևույթը պետք է լինի մաքուր և չոր, այսինքն` փայտե մակերևույթի խոնավությունը պետք է լինի 20%-ից պակաս, օդի ջերմաստիճանը` +5°C-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <80%-ից: Հղկել մակերևույթը և մաքրել փոշուց: Առաջին շերտը լաքապատելու համար անհրաժեշտ է բացել լաքը 20-40% ուայթ-սպիրիթով: Վերջնական լաքապատումն իրականացնել առանց բացելու` 2-3 հավասար, բարակ շերտով: Անհրաժեշտության դեպքում վերջին շերտի համար կարելի է լաքը բացել մինչև 20% ուայթ-սպիրիտով: Նախկինում լաքապատված մակերևույթները լաքապատել առանց ուայթ-սպիրիթով բացելու` 1-2 շերտով: Յուրաքանչյուր շերտ անհրաժեշտ է թեթևակի հղկել հաջորդ շերտի լաքապատումից առաջ:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Լաքապատումը չի կարելի իրականացնել արևի ուղիղ ճառագայթների տակ կամ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
Հրավտանգ է:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Ուրետանային ալկիդ
Կիրառումը՝ Ներքին և արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլուն, կիսափայլուն, կիսափայլատ
Ծածկողականությունը՝
Կիսափայլուն/փայլուն - 12-14 քմ/լ ,
Կիսափայլատ - 8-10 քմ/լ
Լուծիչ՝ Ուայթ-սպիրիթ
Չոր մնացորդ՝
Կիսափայլուն/փայլուն - 48%
Կիսափայլատ - 38 %
Խտություն՝ 0․9 կգ/լ
Գույնը՝ Թափանցիկ
Բազա՝ EP
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր
Շերտերի միջև չորանալու ժամանակը, 23°C, 50% RH
Կիսափայլուն/փայլուն - 1 օր
Կիսափայլատ - 6 ժամ
Վերջնական չորանալու ժամանակը, 23°C, 50% RH
Կիսափայլուն/փայլուն - 4 շաբաթ
Կիսափայլատ - 2 շաբաթ
Դիմացկությունը լվանալու նկատմամբ՝ Շատ բարձր
Քաշը՝ 0․9 լ, 2․7 լ, 9 լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի