Յուղ փայտի պաշտպանության համար մթնոլորտակայուն Pinotex Wood&Terrace Oil անգույն 1 լ

АВ000000135
Գինը | Անտիսեպտիկներ և ծեփամածիկներ

6500 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Լավ ներծծվող ջրակայուն յուղ` նախատեսված փայտե մակերևույթների պաշտպանության համար

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջրակայուն յուղ` նախատեսված փայտե մակերևույթների պաշտպանության և դեկորատիվ մշակման համար: Շնորհիվ կապակցող կենսագործուն մասնիկների չափազանց փոքր չափսերի (0,00025 մմ-ից փոքր)` նյութն ավելի լավ է ներծծվում փայտի մեջ` ապահովելով վերջինիս ավելի խորը շերտերի պաշտպանությունը: Մակերևույթի վրա ձևավորում է թափանցիկ և կիսափայլուն ծածկույթ` ամուր և կայուն խոնավության, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունների նկատմամբ (շնորհիվ նոր տեխնոլոգիայի և լուսակայուն գունանյութերի համադրության): Ընդգծում է փայտի բնական տեսքը: Բաղադրության մեջ մտնում են հատուկ հավելումներ, որոնք թույլ չեն տալիս փայտին բորբոսակալել, նեխել կամ փտել: Հեշտությամբ է քսվում և չի ծորում:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է արտաքին աշխատանքներում նոր և նախկինում մշակված փայտյա կահույքների, ցանկապատերի, փայտյա առարկաների խնամքի համար: Պինոտեքս վուդ օիլ-ը թույլ չի տալիս, որ փայտը բորբոսնի, նեխի կամ փտի: Ներծծվելով փայտի մեջ այն ձևավորում է մակերևույթային շերտեր և շնորհիվ իր բաղադրությունում առկա մոմի` կանխում ջրի թափանցումը: Խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված կամ վնասատուներ պարունակող փայտի համար, ինչպես նաև բնակելի տարածքներում:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մշակվով մակերևույթը պետք է լինի չոր,մաքրված կեղտից, փոշուց, մոմից և յուղերից: Խիտ տեսակի փայտերը, որոնք պարունակում են խեժեր և բնական յուղեր, խորհուրդ է տրվում մաքրել օրգանական լուծիչով մաքուր կտորի միջոցով: Նոր, ավելի փափուկ փայտի տեսակները խորհուրդ է տրվում նախօրոք նախաներկել Pinotex Base դեղաներկով: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է յուղը լավ խառնել և նախապատրաստել մակերևույթը: Խորհուրդ է տրվում մակերևույթը ծածկել 2 շերտով 5° C-ից մինչև 30° C ջերմաստիճանի, օդի 80%-ից ոչ պակաս և փայտի 20 %-ից ոչ պակաս խոնավության պայմաններում: Յուղով պետք է առավել լավ ծածկել մշակվող փայտի ամենախորը շերտերը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը` Բնական և ձևափոխված յուղեր

Կիրառումը` Արտաքին աշխատանքներ

Ծածկողականությունը`
Թեփափայտ (пиленная) - 13-15 քմ/լ (50-70 գ/քմ)
Հղկափայտ (строганая) - 18-20 քմ/լ (40-50 գ/քմ)

Լուծիչը` Ուայթ-սպիրիթ

Բացառիկ բաղադրիչներ` Հակաբորբոսային և հակասնկային հավելումներ

Չոր մնացորդ` 38 %

Խտություն` 0.85 կգ/լ

Գույնը` Անգույն (չի պարունակում գունանյութեր)

Աշխատանքային գործիքներ` Վրձին, թաթախման եղանակ

Աշխատանքային գործիքները լվանալ` Ուայթ-սպիրիթ

Շերտերի միջև չորանալու ժամանակը,23°C, 50% RH 12 ժամ

Վերջնական չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 24-48 ժամ

Պահպանման ժամկետը`
5 տարի, +5° C-ից մինչև +30°C ջերմաստիճանի պայմաններում` չբացված գործարանային տարայի մեջ: Հեռու պահել կրակից, ճառագայթող, ջեռուցող և լուսավորող սարքավորումներից:

Ձեզ կարող է դուր գալ