22500 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Ջրային հիմքով լաք` նախատեսված մանրահատակի համար։
Արտադրման երկիր՝ Ռուսաստան
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չծորող հատակի լաք ակրիլային հիմքով: Չորանալուց հետո ձևավորում է թափանցիկ, միասեռ փայլուն կամ կիսափայլատ ծածկույթ: Կայուն է ջրի և կենցաղային քիմիկատների ազդեցությունների նկատմամբ: Էկոլոգիապես մաքուր է, չունի հոտ: Ընդգծում է փայտի բնական գեղեցկությունը և չի փոխում մանրահատակի գույնը: Լաքի ցանկալի երանգը ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել "Текс"-ի "Колер-Паста":
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է նորմալ ծանրաբեռնվածություն ունեցող չոր տարածքներում փայտե հատակի, մանրահատակի, ինչպես նաև փայտե, բետոնե, աղյուսե առարկաների, դեկորատիվ քարերի, պաստառների լաքապատման համար:
ԼԱՔԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Լաքապատումից առաջ լաքը խառնել`
2 լ-անոց տարայի համար - 2 րոպե
5 լ-անոց տարայի համար - 3-4 րոպե
Լաքը չորանում է 2-3 ժամում (+20+2)° C ջերմաստիճանի և (65+5)% օդի հարաբերական խոնավության պայմաններում, ընդ որում`
• առաջին և երկրորդ շերտերի միջև չորանալու ժամանակը 2-3 ժամ է
• մակերևույթը ենթակա է շահագործման (կարելի է քայլել) 12 ժամ անց
• վերջնականապես չորանում է (կարելի է տեղադրել կահույք և այլն) 7 օր անց:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլուն, կիսափայլատ
Ծածկողականությունը՝
Նոր մակերևույթի համար` 8-12 քմ/լ,
Նախկինում լաքապատված մակերևույթի համար` 14-18 քմ/լ
Լուծիչը՝ Ջուր
Գույնը՝ Անգույն
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր
Շերտերի միջև չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 2-3 ժամ
Վերջնական չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 12 ժամ
Պահպանման ժամկետը՝ 1 տարի:
Պահել ամուր փակված տարայում` խուսափելով խոնավությունից և արևի ուղիղ ճառագայթներից։
Քաշը՝ 2 լ, 5 լ