Լաք զբոսանավային Marshall Cuprinol փայլուն 0,75 լ

АА000001450
Գինը | Լաքեր

4500 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Ջրակայուն նավի լաք` նախատեսված փայտե մակերևույթների լաքապատման համար:

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թափանցիկ լաք` ուրետանաալկիդային սոպոլիմերների հիմքով: Ձևավորում է փայլուն կամ կիսափայլատ ջրակայուն ծածկույթ` օժտված բացառիկ կարծրությամբ, ճկունությամբ, արտակարգ դեկորատիվ-պաշտպանիչ հատկություններով և երկարակեցությամբ: Ծածկույթը կայուն է շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ (այդ թվում` եղանակային փոփոխություններ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, խոնավություն): Հարմար է կիրառելիս, չի թողնում հետքեր` ծածկույթին տալով դեկորատիվ տեսք և ընդգծելով փայտի բնական գեղեցկությունը:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Լաքը նախատեսված է արտաքին և ներքին աշխատանքների համար` փայտե իրերի (հատկապես անբարենպաստ կլիմայական պայմաններում գտնվող) պաշտպանության, լաքապատման և դեկորատիվ տեսք հաղորդելու համար: Խորհուրդ է տրվում օգտագործել նավերի` ջրագծից բարձր գտնվող մասերը, պատերը, առաստաղները, պատուհանները, դռները, քաղաքային նստարանները, սանդուղքները, բազրիքները լաքապատելու համար: Խորհուրդ չի տրվում օգտագործել լամինացված մակերևույթների լաքապատման համար:

ԼԱՔԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Մակերևույթը պետք է լինի չոր (խոնավությունը ~ 18 %), զերծ փոշուց, կեղտից և այլ օտար մասնիկներից` (մաքրել խոզանակով կամ հղկաթղթով): Նախկինում լաքապատված մակերևույթները պետք է հղկել և մաքրել փոշուց: Լաքապատելուց առաջ, ինչպես նաև լաքապատման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար թափահարել լաքի տարան (հատկապես փայլատ և կիսափայլատ լաքերի պարագայում)` օդի պղպջակների առաջացումը կանխելու նպատակով: Լաքապատումն իրականացնել 2-4 շերտով` շերտերի միջև 5 ժամ չորանալու պարբերականությամբ: Եթե չորացումը տևում է 5 ժամից ավելի, ապա մակերևույթը պետք է փոքր-ինչ մշակել, մաքրել փոշուց և շարունակել աշխատանքը: Խորհուրդ է տրվում լաքապատումն իրականացնել +18°C-ից մինչև +22°C ջերմաստիճանի պայմաններում, իսկ ներքին աշխատանքների համար` +5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի, օդի < 80 % խոնավության պայմաններում: Ջերմաստիճանի ցածրանալուն զուգընթաց մեծանում է լաքի չորանալու ժամանակահատվածը:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

1.Առաջին (նախաներկի) շերտի համար հարկավոր է փայլուն լաքի 10 բաժինը բացել ուայթ-սպիրիթի 1 բաժնով: Հաջորդ շերտերի համար խառնուրդ ձևավորելու անհրաժեշտություն չկա:

2.Ելնելով առողջապահական, անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության նկատառումներից` խորհուրդ չի տրվում լաքապատումն իրականացնել բարձր ճնշման փչելու (распыление) եղանակով:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Ուրետանային յուղեր
Կիրառումը՝ Արտաքին և ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Կիսափայլատ, փայլուն
Ծածկողականությունը՝ 8-14 քմ/լ
Գույնը՝ Չորանալուց հետո` անգույն
Լուծիչը՝ Ուայթ-սպիրիթ

Չոր մնացորդ՝
Կիսափայլատ - 56-58%
Փայլուն - 55-57%

Խտություն
Կիսափայլատ - 0,91-0,95 կգ/լ
Փայլուն - 0․89-0․92 կգ/լ

Աշխատանքային գործիքներ
Վրձին, գլանվակ

Շերտերի միջև չորանալու ժամանակը, 23°C, 50% RH 4 ժամ

Վերջնական չորանալու ժամանակը, 23° C, 50% RH 48 ժամ

Քաշը՝ 0․75 լ, 2․5 լ, 15 լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի, +5° C-ից մինչև +30° C ջերմաստիճանի պայմաններում։

Ձեզ կարող է դուր գալ