Ներկ ալկիդային մետաղական մակերեսների համար Hammerite մուրճի էֆեկտ սև 0,75 լ

АА000001169
Գինը | Յուղաներկեր և լուծիչներ

9700 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հատուկ մետաղի համար նախատեսված արագ չորացող հակաքայքայիչ ներկ:
Ներկի բաղադրության մեջ առկա խեժերը մետաղական մակերևույթը պաշտպանում են ժանգոտումից մինչև 8 տարի, իսկ սիլիկոնի հավելումը ներկված մակերևույթը դարձնում է կայուն կեղտի և խոնավության, ջերմաստիճանի տատանումների նկատմամբ: Վերջնական չորացումից հետո ներկված ծածկույթը դառնում է կայուն նաև քիմիկատների և շարժիչի վառելիքի, յուղերի կարճաժամկետ ազդեցությունների նկատմամբ:
Շնորհիվ ներկի արագ չորանալու հատկության` հաջորդ շերտերը կարելի է ներկել արդեն 4-6 ժամ անց:
Ծածկույթը օժտված է ճկունությամբ և դիմացկունությամբ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին և արտաքին աշխատանքներում բարձր և չափավոր խոնավություն ունեցող բնակելի և ոչ բնակելի տարածքներ, ժանգոտված, չներկված կամ նախկինում ներկված մակերևույթներ ներկելու համար, ինչպես օրինակ` սև մետաղներ, ավտոտնակների դարպասներ, ջրատար խողովակներ,այգեգործական գործիքներ, դրսում գտնվող կահույք և այլ մակերևույթներ ներկելու համար: Ներկը կիրառելի է լաքաներկային ծածկույթների մեծ մասի համար (ակրիլային, ուրետանային և այլն): Կիրառելի չէ անմիջապես հոսող ջրի տակ գտնվող մակերևույթների ներկման համար:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ժանգոտված մակերևույթը նախապես մշակել մետաղական խոզանակով` ավելորդ մասնիկները հեռացնելու նպատակով:
Խորհուրդ է տրվում մակերևույթը ներկել 2 շերտով 5°C-ից մինչև +30°C ջերմաստիճանի, օդի 80%-ից ոչ պակաս խոնավության պայմաններում:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ ալկիդային խեժեր` ձևափոխված պոլիստերիլով
Կիրառումը` ներքին և արտաքին աշխատանքներ
Ծածկողականությունը՝ 8-10 քմ/լ

Լուծիչը` հիդրոկարբոնների և կետոնի խառնուրդ
Բացառիկ բաղադրիչներ Ֆոսֆատ և ցինկ
Գույնը՝ 9 գույն
Չոր մնացորդ՝ 50 %
Խտություն՝ 0․9-1․1 կգ/լ` կախված գույնից
Վերջնական չորանալու ժամանակը՝ 20° C, 65% RH 4 ժամ
Ջերմակայունություն՝ -20° C-ից մինչև +80° C
Թաց ծածկույթի հաստություն՝ 200 մկմ
Չոր ծածկույթի հաստություն՝ 70-100 մկմ

Քաշը՝ 0․75 լ
Պահպանման ժամկետը՝ 2 տարի

Ձեզ կարող է դուր գալ