Ներկ պատերի և առաստաղների համար ակրիլային Siro Himmea գերփայլատ սպիտակ 0,9 լ

АВ000000096
Գինը | Ինտերիերի ներկեր և նախաներկեր

8000 AMD

Image Description

Երաշխավորված անվտանգ վճարում

Image Description

Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Image Description

Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում

Image Description

Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ

Մանրամասներ

Ծագման երկիրը՝ Ֆինլանդիա

Գերազանց ծածկողականություն ունեցող կատարյալ փայլատ ակրիլային ներկ` նախատեսված ներքին հարդարման աշխատանքներում պատ և առաստաղ ներկելու համար.

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ակրիլային հիմքով կատարյալ փայլատ (глубокоматовая) ներկ: Օժտված է գերազանց ծածկողականությամբ: Համակարգչայիներանգավորման եղանակով կարելի է ստանալ բաց գունային տարբերակներ: Կայուն է մաքրող քիմիկատների և թույլ լուծիչների նկատմամբ, օր.` Ուայթ-սպիրիթ:

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներում պատ և առաստաղ ներկելու համար: Կիրառվում է չոր տարածքներում հղկված, սվաղված, բետոնե, նախաներկված, աղյուսե, ստվարաթղթե մակերևույթների, փայտանրբաթելային (ДВП), փայտաշերտային (ДСП) սալիկների, ինչպես նաև պաստառների ներկման համար:

ՆԵՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ներկվող մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր: Օդի ջերմաստիճանը պետք է լինի +5°C-ից բարձր, իսկ օդի հարաբերական խոնավությունը` <80%-ից: Օգտագործելուց առաջ հարկավոր է ներկը լավ խառնել, անհրաժեշտության դեպքում բացել ջրով: Մակերևույթը ներկել վրձինով, գլանվակով կամ փչման եղանակով 1-2 շերտով:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Հիմքը՝ Ակրիլային սոպոլիմերներ
Կիրառումը՝ Ներքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Կատարյալ փայլատ (глубокоматовая)
Ծածկողականությունը՝ Չներծծող մակերևույթ` 7-10 քմ/լ,
Ներծծող մակերևույթ` 3-7 քմ/լ
Լուծիչը՝ Ջուր
Չոր մնացորդ 35% Խտություն 1․5 կգ/լ
Գույնը՝ Սպիտակ
Բազա՝ AP
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, գլանվակ, փոշեցիր (распылитель)
Չորանալու ժամանակը, 23°C, 50% RH՝ 30 րոպե
Շերտերի միջև չորացման ժամանակը, 23°C, 50% RH՝ 1-2 ժամ

Ջերմակայունություն՝ 85°C
Դիմացկուն է լվանալու նկատմամբ․ կարելի է մաքրել խոնավ կտորով

Քաշը՝ 0․9 լ, 2․7 լ, 9 լ, 18 լ
Պահպանման ժամկետը՝ 3 տարի

Ձեզ կարող է դուր գալ