Universal varnish Новбытхим Цапон 0,5 l
1900 AMD
Երաշխավորված անվտանգ վճարում
Ամբողջական փոխհատուցում գնելուց հետո 14 օրվա ընթացքում
Անվճար առաքում 50 000 AMD-ից ավելի պատվերների դեպքում
Մենք առաջարկում ենք ապառիկ գնումներ
Մանրամասներ
Ունիվերսալ արագ չորացող ջրակայուն լաք` նախատեսված ցանկացած մակերևույթի պաշտպանության և լաքապատման համար:
Երկիր՝ Ռուսաստան
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ալկիդային սոպոլիմերների հիմքով լաք: Օժտված է պաշտպանիչ և դեկորատիվ հատկություններով, բարձր կպչողունակությամբ: Մակերևույթի վրա ձևավորում է ամուր փայլատ ծածկույթ` կայուն ջրի, մթնոլորտային տեղումների և կլիմայական փոփոխությունների նկատմամբ: Արագ է չորանում:
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Նախատեսված է ներքին և արտաքին հարդարման աշխատանքների համար: Կիրառվում է ցանկացած մակերևույթի համար, օրինակ` սև և գունավոր մետաղների, աղյուսե, փայտե, քարե, ապակե մակերևույթների, կերամիկական սալիկների և այլ մակերևույթների համար, որոնք շահագործվում են -30°C-ից մինչև +150°C ջերմաստիճանի պայմաններում: Վերոնշյալ մակերևույթների համար հանդիսանում է նաև ներկի հիմք, եթե այն խառնվի մետաղական և ոչ օրգանական գունանյութերի հետ:
ԼԱՔԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Լաքապատվող մակերևույթը պետք է լինի չոր, մաքուր և զերծ յուղի հետքերից: Մինչ լաքապատելը անհրաժեշտ է հղկել մակերևույթը և լավ խառնել լաքը:Լաքապատումն իրականացնել 2-3 շերտով: Լաքապատված ծածկույթը չորանում է 30 րոպեում:
Լվացվող է։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հիմքը՝ Ալկիդային սոպոլիմերներ, սինթետիկ խեժեր
Կիրառումը՝ Ներքին և արտաքին աշխատանքներ
Փայլի աստիճանը՝ Փայլատ
Ծածկողականությունը՝ 120-150 մլ/քմ
Լուծիչը՝ 646
Աշխատանքային գործիքներ՝ Վրձին, փոշեցիր, ընկղման մեթոդ
Վերջնական չորացման ժամանակը՝ 23°C, 50% RH 30 րոպե
Քաշը՝ 0․5 լ, 20 լ
Պահպանման ժամկետը՝ 2 տարի